Gagik Aghbalyan
Հրաշալի գիրք է, հրաշալի ձայնագրություն։ Շնորհակալ ենք!!
Տևողություն: 2ժ 4ր
Գրքի գնահատական: 5.00 / 5
Հեղինակ:
Չարլզ Դիքենս (6)
Ընթերցող: Տիգրան Գաբոյան (1)
Կատեգորիա:
Հոգևոր գրականություն
Մանկական գրականություն
Պատմվածք
Հեքիաթ
Թարգմանիչ:
Կարեն Գևորգյան (2)
Տարիք: 9+
80 էջ
Մանկական ավետարանական պատմություններ։ Անգլիացի մեծանուն գրող Չարլզ Դիքենսը նվիրյալ քրիստոնյա էր: Նրա «Մեր Տիրոջ կյանքը» աշխատությունը Հիսուս Քրիստոսի կյանքի մասին գեղեցիկ շարադրված մանկական ավետարանական պատմություններ են՝ գրված սեփական երեխաների համար: Աշխատությունը նախատեսված չի եղել հրապարակման համար, ընթերցվել է հեղինակի տանը, և միայն գրողի ու նրա զավակների մահից հետո է հնարավոր դարձել այն տպագրել և հասանելի դարձնել ընթերցողներին: Ի ուրախություն բոլորիս՝ այս գործը մատչելի դարձավ նաև հայ ընթերցողին: Հաջողությամբ թարգմանված գեղարվեստական հանճարեղ այս ստեղծագործությունը ցանկացած տարիքի ընթերցողին կարող է օգնել առավել խորությամբ ընկալել ավետարանական իրադարձությունները, մոտ գտնվել սիրո ու մարդասիրության սկզբունքների վրա հիմնված քրիստոնեական արժեհամակարգին և դրանով իսկ նպաստել առողջ հասարակության կայացման շնորհակալ գործին: Եվ ինչպես գրքի թարգմանիչ Կարեն Գևորգյանն է իր ներածական խոսքում հույս հայտնում՝ գիրքը Հայաստանում իր նպաստն է բերելու աշխարհն ավելի բարի դարձնելու՝ Չարլզ Դիքենսի գործադրած ջանքերին: Շնորակալություն ենք հայտնում գրքի թարգմանիչ՝ Կարեն Գևորգյանին, տվյալ գիրքը «Գրքասերին» նվիրելու համար:
Գովազդ
Առցանց ընթերցման տարբերակը դեռ հասանելի չէ։
Հրաշալի գիրք է, հրաշալի ձայնագրություն։ Շնորհակալ ենք!!
Մուտք կարծիք թողնելու համար