Մանկական ավետարանական պատմություններ։

Անգլիացի մեծանուն գրող Չարլզ Դիքենսը նվիրյալ քրիստոնյա էր: Նրա «Մեր Տիրոջ կյանքը» աշխատությունը Հիսուս Քրիստոսի կյանքի մասին գեղեցիկ շարադրված մանկական ավետարանական պատմություններ են՝ գրված սեփական երեխաների համար: Աշխատությունը նախատեսված չի եղել հրապարակման համար, ընթերցվել է հեղինակի տանը, և միայն գրողի ու նրա զավակների մահից հետո է հնարավոր դարձել այն տպագրել և հասանելի դարձնել ընթերցողներին:

Ի ուրախություն բոլորիս՝ այս գործը մատչելի դարձավ նաև հայ ընթերցողին:

Հաջողությամբ թարգմանված գեղարվեստական հանճարեղ այս ստեղծագործությունը ցանկացած տարիքի ընթերցողին կարող է օգնել առավել խորությամբ ընկալել ավետարանական իրադարձությունները, մոտ գտնվել սիրո ու մարդասիրության սկզբունքների վրա հիմնված քրիստոնեական արժեհամակարգին և դրանով իսկ նպաստել առողջ հասարակության կայացման շնորհակալ գործին: Եվ ինչպես գրքի թարգմանիչ Կարեն Գևորգյանն է իր ներածական խոսքում հույս հայտնում՝ գիրքը Հայաստանում իր նպաստն է բերելու աշխարհն ավելի բարի դարձնելու՝ Չարլզ Դիքենսի գործադրած ջանքերին:

Շնորակալություն ենք հայտնում գրքի թարգմանիչ՝ Կարեն Գևորգյանին, տվյալ գիրքը «Գրքասերին» նվիրելու համար:

Ներբեռնել տարբերակները

Գնահատել և թողնել կարծիք

Gagik Aghbalyan 17 մայիսի 2025

Հրաշալի գիրք է, հրաշալի ձայնագրություն։ Շնորհակալ ենք!!

Մուտք կարծիք թողնելու համար