Տևողություն: 3ժ 33ր
Սուտ հարսը
Գրքի գնահատական: 5.00 / 5
Հեղինակ:
Վաղինակ Բեքարյան (2)
Ընթերցող: Հայկ Պետրոսյան (258)
Կատեգորիա:
Արձակ
Վիպակ
Հայ գրականություն
Տարիք: 16+
Նկարագրություն
Վաղինակ Բեքարյանի ՛՛Սուտ հարսը՛՛ վիպակի նյութը արևմտահայ գյուղից վերցված կենցաղային դրամա է,ուր ճշգրիտ գույներով նկարագրված են կենցաղն ու մարդկային հարաբերությունները: Գեղջուկ Զատիկին ամուսնացնում են անչափահաս մի աղջկա հետ,որը մի քանի օր հետո փախչում է ամուսնուց և այլևս չի վերադառնում:Զատիկը երկար սպասելուց հետո,կնոջ վերադարձի հույսը կտրած,ամուսնանում է առանց եկեղեցու թույլտվության,դեմ գնալով դեմ գնալով ժամանակի նախապաշարումներին: Նահապետական գյուղը,հարուստների դրդմամբ,բարձրացնում է հալածանքի մի ամբողջ փոթորիկ,որին Զատիկը քաջությամբ փորձում է դիմադրել: Շնորհակալություն ենք հայտնում Մհեր Բեքարյանին՝ պատմվածքը ձայնագրելու և ձայնային տարբերակը մեր կայքում անվճար տեղադրել թույլատրելու համար։
Գլուխներ
Գովազդ