Անցնել հիմնական բովանդակությանը
Գրքի տեսակն է՝ both

Տևողություն: 23ժ 54ր

Սամվել

Գրքի գնահատական: 5.00 / 5

Հեղինակ: Րաֆֆի (19)

Ընթերցող: Հայկ Պետրոսյան (258)

Կատեգորիա: Արձակ
Պատմավեպ
Հայ գրականություն

Տարիք: 13+

329 էջ

Նկարագրություն

«Սամվելը» հայ վիպասան Րաֆֆու պատմավեպերից է, որը գրվել է 1880-ական թթ.։ Այն առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Մշակ» ամսագրում։ «Սամվելը» համարվում է հայ գրականության լավագույն կոթողներից։ Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում՝ Րաֆֆին ձգտում էր նկարագրել հայաստանյան իրավիճակը 19-րդ դարում, երբ Հայաստանը երկու տերությունների շահարկման առարկա էր։ Այդ շրջանում ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և փորձում ոչնչացնել լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ Վեպը ներառվել է հայկական ուսումնական ծրագրերի մեջ, քանի որ «Սամվելի» հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Հերոսներից շատերը հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, որոնք (Աշխենը, Համազասպուհին, Փառանձեմ թագուհին) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։ Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու պատմությունները։

Կիսվել

https://alt.grqaser.org/hy/books/%D5%BD%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC-%D6%80%D5%A1%D6%86%D6%86%D5%AB

Գլուխներ

Կարդալ առցանց

Կարդալ առցանց

Գնահատել և թողնել կարծիք

Կարծիքներ, էջ 1՝ 1s-ից

Լիլյա

Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար: Հայկ Պետրոսյան հրաշալի ընթերցում էր: Կլանված լսել եմ:

Սուրեն

👍🏼

Մուտք կարծիք թողնելու համար