Անցնել հիմնական բովանդակությանը
Գրքի տեսակն է՝ audiobook

Տևողություն: 4ժ 48ր

Խավարի սիրտը

Հեղինակ: Ջոզեֆ Քոնրադ (2)

Ընթերցող: Հայկ Պետրոսյան (258)

Կատեգորիա: Վիպակ
Արկածային

Թարգմանիչ: Վահան Անտոնյան (2)

Տարիք: 16+

Նկարագրություն

«Խավարի սիրտը» լեհ անգլիացի գրող Ջոզեֆ Քոնրադի արկածային վիպակն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1902 թվականին։ Վիպակում ներկայացվում է գլխավոր հերոս՝ ծովագնաց Մարլոուին, ով հիշում է իր ճանապարհորդությունը Կենտրոնական Աֆրիկա։ «Ընկերության» հանձնարարությամբ նա պետք է ժամաներ հեռավոր կայարան, որպեսզի իր հետ տաներ ընկերության գործակալներից մեկին՝ Կուրտց ազգանունով, ով զբաղվում էր փղոսկր հավաքելով։ Գրքի հիմնական մասը նկարագրում է Մարլոուի՝ տարածքին անծանոթ եվրոպացու արևադարձային գետով ճանապարհորդության պատմությունը։ Նրա պատմությունը լի է կողմնակալ, բայց ոչ պակաս սարսափելի մանրամասնություններով, ինչպես բնիկ ժողովրդի կյանքի, այնպես էլ հեռավոր գաղութում հաստատված կարգ ու կանոնի մասին։ Այնուամենայնիվ գլխավոր հերոսին ամենաշատը սարսափեցնում է Կուրտցը, որը պարզունակ բնազդների մարմնացում էր, որոնք թաքնված են յուրաքանչյուր մարդու հոգու խորքում և որոնց, եթե ազատություն տաս, ամբողջությամբ կենթարկեցնեն իրենց։

Կիսվել

https://alt.grqaser.org/hy/books/%D5%AD%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%AB-%D5%BD%D5%AB%D6%80%D5%BF%D5%A8-%D5%BB%D5%B8%D5%A6%D5%A5%D6%86-%D6%84%D5%B8%D5%B6%D6%80%D5%A1%D5%A4

Գլուխներ

Գնահատել և թողնել կարծիք

Կարծիքներ, էջ 1՝ 1s-ից

Թողեք առաջին կարծիքը

Մուտք կարծիք թողնելու համար