![Գրքի նկար](https://media.grqaser.org/media/new/audiobooks/TwoinHell/1_1737998735.jpg)
10ժ 39ր
Երկուսը դժողքում
Հեղինակ:
Մնացական Թարյան (1)
Ընթերցող: Հայկ Պետրոսյան (175)
Կատեգորիա:
Պատմվածք (368)
Վիպակ (46)
Տարիք: 16+
Ականավոր գրող Մնացական Թարյանի «Երկուսը դժողքում» խորագրով գիրքը, որում զետեղված են հեղինակի անտիպ գրական ժառանգությունից ընդրված՝ համանուն վերնագրով հուշտագրական վիպակը և «Արյունոտ հացը» խորագրով պատվմածաշարը, հրատարակվել է ի նշանավորումն վաստակաշատ գրողի ծննդյան 90-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում ֆաիշիզմի դեմ տարած փառապանծ հաղթանակի 65-ամյա հոբելյանի։ Գիրքը գրված է պատերազմի մասնակցի ու ականատեսի լավատեղյակությամբ և հավաստում է գրողի ունեցած այն մեծ կենսափորձն ու կյանքի ճանաչողությունը, որոնք նա ձեռք է բերել իր անհանգիստ ու թափառ կյանքի և մեծ Հայրենականի արնոտ ճամփաներում։
Ժողովածուում տեղ գտած երկերը հագեցված են ջերմ հայրենասիրությամբ, մարդասիրությամբ, ինտերնացինալիզմով, ընթերցողի հոգում սերմանում են ատելություն պատերազմի ու ֆաշիզմի, հավատ և պայծառ լավատեսություն՝ հաղթանակի ու ապագայի նկատմամաբ։