Տևողություն: 14ժ
Ֆորսայթների պատմությունը` Արծաթե գդալը
Գրքի գնահատական: 5.00 / 5
Հեղինակ:
Ջոն Գոլսուորդի (6)
Ընթերցող: Նարեկ Բաղդասարյան (290)
Կատեգորիա:
Արձակ
Վեպ
Բրիտանական գրականություն
Անգլիական գրականություն
Թարգմանիչ:
Կարպիս Սուրենյան (7)
Տարիք: 16+
201 էջ
Նկարագրություն
«Արծաթե գդալը»՝ «Սպիտակ կապիկը» վեպի շարունակությունը, «Ժամանակակից կատակերգություն» եռագրության երկրորդ հատորն է, որը մաս է կազմում Ֆորսայթների ընտանիքի տարեգրությունների ընդհանուր շարքին։ 1924 թվականին արդեն բոլորը բավական հստակ գիտակցում էին, որ Բրիտանիան մեծապես փոխվել է։ Այն այլևս նախկին՝ նախապատերազմյան բարի, հին Անգլիան չէր։ Զանգվածների սոցիալական վարքագծում և ամբողջ երկրի բարոյական կենցաղում անդառնալի փոփոխություններ էին տեղի ունեցել։ Մայքլ Մոնտը դարձել է խորհրդարանի անդամ և փորձում է կյանքի կոչել ֆոգգարտիզմի գաղափարները։