Անցնել հիմնական բովանդակությանը
Գրքի տեսակն է՝ audiobook

Տևողություն: 34ժ 22ր

Քառասունհինգ

Գրքի գնահատական: 5.00 / 5

Հեղինակ: Ալեքսանդր Դյումա (9)

Ընթերցող: Նարեկ Բաղդասարյան (290)

Կատեգորիա: Վեպ

Թարգմանիչ: Ռաֆայել Ավագյան (5)

Տարիք: 16+

Նկարագրություն

«Քառասունհինգ» (ֆր.՝ Les Quarante-Cinq), Ալեքսանդր Դյումա (հոր) վեպերից է, որն ավարտում է հուգենոտյան պատերազմների մասին եռապատումը, այն պատմության վերջաբանն է, որը սկսվում է «Մարգո թագուհին» վեպում և շարունակվում «Կոմսուհի դը Մոնսորո»-ում։ «Քառասունհինգ» վեպում ընթերցողը կրկին հանդիպում է Դիանա դը Մերիդորին և տեղեկանում նրա հետագա ճակատագրին. ծանր տանելով իր սիրելի տղամարդու մահը՝ նա իր սիրելիի մահվան վրեժը դարձնում է իր կյանքի նպատակ։ «Քառասունհինգ» վեպում թագավորական տունը և բարձր ազնվական ընտանիքները խրվել են ինտրիգների մեջ, ամեն քայլափոխին իրականացնում են դավաճանություններ ու սպանություններ։ Դուքս Ֆրանսուա Անժուացին մասնակցում է պատերազմին միայն այն պատճառով, որ ցանկանում է դառնալ նախ Ֆլանդրիայի, ապա նաև Ֆրանսիայի միապետը։ Խորամանկ քաղաքական գործիչ դուքս դը Գիզը Վիլհելմ Օրանացու հետ դավադրություն է կազմակերպում։ Գիզի քույրը՝ դքսուհի դը Մոնպանսյեն պահում է վարձու մարդասպանների մի ամբողջ բանակ։ Ահա թե ինչպիսի շրջապատում էր գտնվում Հենրի IIIը։ Դյումայի նկարագրմամբ նա կարողանում էր թագավորել միայն նրա շնորհիվ, որ հենվում էր ողջամիտ, եռանդուն և նվիրված օգնականների վրա։ Սակայն «Քառասունհինգ» գրքում միայնակ թագավորի կողքին այդպիսի օգնականներ չկային։

Կիսվել

https://alt.grqaser.org/books/%D6%84%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6%D5%B0%D5%AB%D5%B6%D5%A3-%D5%A1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80-%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1

Գլուխներ

Գնահատել և թողնել կարծիք

Կարծիքներ, էջ 1՝ 1s-ից

Թողեք առաջին կարծիքը

Մուտք կարծիք թողնելու համար