Նոր ձայնային գիրք․ Կեսգիշերային նոկտյուրն, Մհեր Շահնազարյան

Newsfeed Image

Մհեր Շահնազարյանի «Կեսգիշերային նոկտյուրն» նովելը կախարդական շնչով հուզիչ պատմություն է միայնության, բարության և հրաշքի հավերժության մասին։ Մառախուղով պատված փոքրիկ գյուղում ապրող խորհրդավոր Մաթիլդան ամեն կեսգիշեր իր դաշնամուրային նոկտյուրնով խաղաղ քուն է պարգևում մարդկանց՝ դառնալով նրանց երջանկության անտեսանելի պահապանը․․․ Նովելը նուրբ կերպով միահյուսում է իրականությունն ու հեքիաթը՝ ընթերցողին տանելով կարոտի, խորհրդավորության և լույսով լի հույզերի աշխարհ։ Շնորհակալություն ենք հայտնում արձակագիր Մհեր Շահնազարյանին՝ իր պատմվածքները ձայնագրելու և ձայնային տարբերակները մեր կայքում անվճար տեղադրել թույլատրելու համար։

Ընթացիկ

Ստացեք բոլոր կարևոր պատմությունները մեր տելեգրամյան ալիքում։