29ժ 3ր
Օգյուստ Ռոդեն (Ես մերկ եկա)
Հեղինակ:
Դեվիդ Վեյս (1)
Ընթերցող: Կարինե Ավագյան (14)
Կատեգորիա:
Վեպ (285)
Թարգմանիչ:
Արամայիս Սարգսյան (1)
Տարիք: 16+
«Օգյուստ Ռոդեն» (Ես մերկ եկա) ամերիկացի գրող Դեվիդ Վեյսի վեպն է: Գրքում մանրամասն՝ վաղ մանկությունից մինչև մահ, նկարագրվում է ֆրանսիացի հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենի կյանքն ու ստեղծագործական ուղին: Հիշատակվում են նրա նշանավոր շատ ժամանակակիցների՝ նկարիչների, քանդակագործների ու քաղաքական գործիչների անուններ: Պատկերվում է իմպրեսիոնիստ արվեստագետների մի ողջ աստղախմբի անցնելու ծանր ճանապարհը՝ անհայտությունից ու մերժվածությունից դեպի ճանաչում և փառք:
Գլուխներ
Ներբեռնել բոլորըԳնահատել և թողնել կարծիք
Բարև, հարգելի գրքասեր, հուսամ ձեռագրից ու ոճից արդեն ճանաչեցիք. ես Վարդան Հովհաննիսյանն եմ, մի քանի անգամ իմ գրած նամակներով արդեն հասցրել եմ ձանձրացնել։ Այնպես որ հուսամ՝ ներողամիտ կլինեք իմ առաջարկությունների մասով։ Դեռ պատանեկան տարիներին եմ կարդացել «Օգյուստ Ռոդեն (Ես մերկ եկա)» գիրքը։ Շնորհակալություն ընթերցող Կարինե Ավագյանին գերազանց ընթերցանության համար: Եթե թույլ տաք, կցանկանայի այս անգամ ձեր ուշադրությունը կրկին հրավիրել. ZIP ֆայլում աուդիո ֆայլերի համարակալումն անհասկանալի է ու վատ։ Երկրորդը՝ ցանկալի կլիներ ձայնը մի քիչ բարձրացնել, որովհետև կանանց ձայնը համեմատ թույլ է, ուստի կարելի է ձայնի որակը բարձր հնչի։ Շնորհակալ եմ: Ասեմ, որ ուշադրությամբ հետևում եմ նորություններին։ Ցանկալի է նաև տեսնել ձեր էլեկտրոնային գրքերի բաժնում հրապարակված հեղինակների՝ Ղազարոս Աղայանի, Մուրացանի, Ակսել Բակունցի, Ավետիք Իսահակյանի, Նար-Դոսի, Րաֆֆու նույն գրքերի ձայնագրված տարբերակները։ Շնորհակալ եմ: Հարգանքներս՝ Վարդան Հովհաննիսյան:
Մուտք կարծիք թողնելու համար