18ժ 5ր
Միհարկանի Ամերիկան
Հեղինակ:
Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով (5)
Ընթերցող: Նարեկ Բաղդասարյան (289)
Կատեգորիա:
Արձակ (621)
Վեպ (285)
Ռուս գրականություն (29)
Ուղեգրություն (5)
Թարգմանիչ:
Աշիկ Ղազարյան (3)
Տարիք: 13+
Իլֆի և Պետրովի «Միհարկանի Ամերիկան» ուղեգրական գրառումները լույս են տեսել 1937 թվականին։ 1935 թվականի աշնանը Իլֆն ու Պետրովը «Պրավդա» թերթի թղթակիցների կարգավիճակով գործուղվել էին Միացյալ Նահանգներ։ Դժվար է ասել, թե հատկապես ինչով էր առաջնորդվել բարձրագույն ղեկավարությունը՝ երգիծաբաններին ուղարկելով կապիտալիզմի ամենախորքը։ Ամենայն հավանականությամբ, նրանցից ակնկալում էին չար, ոչնչացնող երգիծանք «Կոկա-Կոլայի երկրի» մասին, սակայն արդյունքում ստացվեց խելացի, արդարամիտ և բարյացակամ գիրք։ Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց խորհրդային ընթերցողների շրջանում, որոնք մինչ այդ նույնիսկ մոտավոր պատկերացում չունեին Միացյալ Նահանգների մասին։ Գրքի հետագա պատմությունը դժվար է պարզ անվանել․ այն մերթ հրատարակում էին, մերթ արգելում, մերթ հանում գրադարաններից, մերթ էլ կրճատում տեքստի որոշ հատվածներ։