16ր
Կալիստո
Հեղինակ:
Մհեր Շահնազարյան (5)
Ընթերցող: Նարեկ Բաղդասարյան (289)
Կատեգորիա:
Արձակ (621)
Նովել (67)
Հայ գրականություն (374)
Տարիք: 13+
Մհեր Շահնազարյանի «Կալիստո» նովելը խորապես հուզիչ և փիլիսոփայական պատմություն է մարդկային ագահության, բարոյական պատասխանատվության, նաև մարդու ու կենդանու հարաբերությունների մասին։ Բժշկական հանճար Էդեն Ռիխտերը բանականություն է պարգևում արջին, սակայն նրա գիտական հրաշքը շուտով վերածվում է խղճի և շահամոլության բախման։ Նովելը սուր բարոյական հարցադրումների, դրամատիկ զարգացումների և անսպասելի ավարտի միջոցով ընթերցողին ստիպում է խորհել, թե արդյո՞ք մարդը պատրաստ է պատասխանատվություն կրել իր ստեղծած հրաշքների և իր գործած արարքների համար։ Շնորհակալություն ենք հայտնում արձակագիր Մհեր Շահնազարյանին՝ իր պատմվածքները ձայնագրելու և ձայնային տարբերակները մեր կայքում անվճար տեղադրել թույլատրելու համար։