2ժ 20ր
Լքված կինը
Հեղինակ:
Օնորե դը Բալզակ (34)
Ընթերցող: Հայկ Պետրոսյան (258)
Կատեգորիա:
Վիպակ (95)
Թարգմանիչ:
Լ. Մարության (3)
Տարիք: 16+
1822 թվականի վաղ գարնանը փարիզյան բժիշկները Ստորին Նորմանդիա ուղարկեցին մի երիտասարդի, որը հենց նոր էր ապաքինվել ծանր հիվանդությունից, ինչը հետևանք էր գերհոգնածության` ծանրաբեռնված պարապմունքներից կամ էլ բուռն կյանքից: Առողջությունը վերականգնելու համար նրան անհրաժեշտ էր լիակատար հանգիստ, առողջ սնունդ, զով կլիմա և սուր զգացողությունների իսպառ բացակայություն: