Աղոթագիրք
Հեղինակ:
Եկեղեցու հայրեր (1)
Կատեգորիա:
Հոգևոր գրականություն (65)
Թարգմանիչ:
Կարեն Գևորգյան (2)
Տարիք: 16+
Աղոթքներ հիվանդների համար և հոգևոր օգնություն հիվանդապահներին և խնամողներին։ Թարգմանությունը եկեղեցասլավոներենից և ռուսերենից։ Բարեպաշտ և աղոթասեր հայ հասարակությանը ներկայացվող աղոթքների ծաղկաքաղը, որը թարգմանված է ուղղափառ աղոթագրքից, բաղկացած է մի քանի մասերից՝ աղոթական կանոններից, հիվանդների համար և հիվանդի կողմից կարդացվող աղոթքներից, հիվանդապահներին ու խնամողներին ուղղված հոգևոր խոսքերի ծաղկաքաղից։
Գրքի վերջում, հավելվածներում տեղ է գտել նաև մեծն Նարեկացու "Հայր մեր" աղոթքի մեկնության թարգմանությունը աշխարհաբար։ Այն ներկայացվում է ընթերցողին աշխարհաբար առաջին անգամ, փոխադրվել է գրաբարից։