Գրքի նկար
Գրքի տեսակն է՝ audiobook

5ժ 5ր

Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի վարքն ու հրաշքները

Հեղինակ: Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ (1)

Ընթերցող: Արաքս Պողոսյան (66)

Կատեգորիա: Հոգևոր գրականություն (65)

Տարիք: 16+

Սուրբ Նիկողայոս Հայրապետ, ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում Հայկական Գամիրքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում)։ Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո։ Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին» (հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում՝ իր խնամքը տարածելով աղքատների, հիվանդների, բանտարկյալների և որբերի վրա։ Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը։ Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել։ Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թ. Նիկիայի Տիեզերաժողովին։ Մահացել է 326 թ.։ Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է՝ առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ։

Գնահատել և թողնել կարծիք

Թողեք առաջին կարծիքը

Մուտք կարծիք թողնելու համար