10ր
Այիշա
Հեղինակ:
Վրթանես Փափազյան (70)
Ընթերցող: Հայկ Պետրոսյան (258)
Կատեգորիա:
Արձակ (621)
Պատմվածք (657)
Հայ գրականություն (374)
Տարիք: 16+
«Այիշա» այլաբանական զրույցը Վրթանես Փափազյանը ներկայացնում է պարսիկ ասացողի միջոցով։ Գլխավոր հերոսուհին՝ գեղեցկուհի Այիշան, լեռների ոգին է, որը ձանձրանում է Շիրազի հովտին կյանք տվող խաղաղ ավազանի տեսարանից։ Պահի դիտարժան տեսարանի ակնկալիքով նա քանդում է ավազանի պատը՝ առաջացնելով աղետ, որն ամայացնում է ամբողջ հովիտը և խորհրդանշում, թե ինչպես վայրկենական հաճույքը կարող է կործանել կյանքն ու գեղեցկությունը։