
17ժ 07ր
Մենավոր Բազեն
Հեղինակ:
Սամվել Մհերյան (3)
Ընթերցող: Արաքս Պողոսյան (66)
Կատեգորիա:
Վեպ (231)
Տարիք: 16+
«Մենավոր Բազեն» վեպում նկարագրվում է Օսմանյան Կայսրության հայահալած քաղաքականության ամենաարյունալի ժամանակաշրջանը XIX դարի կեսերից մինչև Առաջին համաշախարհային պատերազմի տարիները։ Վեպում նկարագրվում է, թե ինչ անդրադարձ են ունեցել Խնուս (Հարք) գավառի վրա սուլթան Աբդուլ Համիդի օրոք՝ 1893-95 թթ, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում հայերի հանդեպ իրականացված զանգվածային կոտորածները, և ինչ նշանակություն է ունեցել բարեփոխումների մասին սուլթանի արձակած հրամանագիրը (1908 թ․) խնուսահայության կյանքում։ Գիրքն ավարտվում է 1915 թ․Հայոց մեծ եղեռնով։ Վեպում առանձնակի շեշտադրված են Խնուսի ինքնապաշտպանությունը, տեղահանությունն ու ջարդը, վավերական իրադարձություններ՝ դիտարկված արդիական ու հոգեվերլուծական նշանակության դիրքերից։