Գրքի նկար
Գրքի տեսակն է՝ audiobook

0ժ 22ր

Խոդինկա

4.00

Հեղինակ: Լև Տոլստոյ (20)

Ընթերցող: Նարեկ Բաղդասարյան (221)

Կատեգորիա: Պատմվածք (385)

Թարգմանիչ: Սուրեն Խաչատրյան (16)

Տարիք: 13+

Լ. Տոլստոյի «Խոդինկա» պատմվածքում արտացոլվել են Նիկոլայ II–ի թագադրման օրը կատարված ողբերգական իրադարձությունները: Պատմվածքը գրվել է մեկ օրում, բայց նախապատրաստվել է երկար ժամանակ: Տոլստոյը գրառումներ էր անում Օրագրում, կարդում էր հրապարակումներ Խոդինկայի մասին, լսում ականատեսների պատմությունները: Նա ընդգծում էր, որ «այդ իրադարձության հոգեբանությունը շատ բարդ է». տիրող ուրախությունը փոխվում է ողբերգությամբ: Խոդինկա շտապող հերոսը սկզբում երազում էր միայն շահող տոմսի մասին, հետո նա չարանում է և ձգտում դուրս պրծնել ամբոխից: Բայց երեխայի, իսկ հետո Ռինայի փրկությունը նրա հոգում մի նոր, առօրեականից «բարձրացնող» զգացմունք է առաջացնում:

Գնահատել և թողնել կարծիք

Թողեք առաջին կարծիքը

Մուտք կարծիք թողնելու համար