Րաֆֆու «Սալբի» ազգային վեպը 19-րդ դարի հայ իրապաշտական գրականության մնայուն արժեքներից է: Գործողությունները տեղի են ունենում 1800-ականների կեսերին Պարսկաստանի Ատրպատական նահանգում: Հեղինակը վառ գույներով նկարագրում է պարսկահայոց կյանքը, նահապետական կենցաղն ու սնահավատությունը՝ արծարծելով սիրո, ազատության և տգիտության դեմ պայքարի համամարդկային թեմաները: