
Այս մանրապուտումներն ու ակնարկները զետեղված են Դերենիկ Դեմիրճյանի «Երկերի ժողովածուի» չորրորդ հատորում։ Դերենիկ Կարապետի Դեմիրճյան (1877 – 1956) — հայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։