
7ժ 20ր
Նախօրեին
Հեղինակ:
Իվան Տուրգենև (9)
Ընթերցող: Գոռ Հարությունյան (97)
Կատեգորիա:
Վեպ (243)
Թարգմանիչ:
Հարություն Ֆելեքյան (2)
Տարիք: 13+
Ռուս մեծ դասական Իվան Սերգեևիչ Տուրգենևի «Նախօրեին» վեպը գրվել է այն ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը պատրաստվում էր նոր կյանքի․ վերացվում էր ճորտատիրությունը, և հասարակությունը լի էր գալիք փոփոխությունների սպասումով։
Վեպի հերոսները՝ Ելենա Ստախովան և Դմիտրի Ինսարովը, իրենց կյանքը ձգտում են նվիրել բարձրագույն գաղափարներին։ XIX դարի 1860–1870-ականների հեղափոխական տրամադրությամբ երիտասարդությունը նրանց մեջ տեսնում էր իր սեփական իդեալների մարմնավորումը։ Սակայն երջանիկ լինելը, նույնիսկ եթե կիսում ես նույն երազանքն ու նույն նպատակը, այդքան էլ հեշտ չէ։
Այս սիրո պատմությունը Տուրգենևը ավարտում է անսպասելի, թողնելով ընթերցողին խորհելու ոչ միայն անհատական ճակատագրերի, այլև ամբողջ դարաշրջանի գաղափարական որոնումների մասին։