Գրքի նկար
Գրքի տեսակն է՝ ebook

Տանյան

Հեղինակ: Իվան Բունին (16)

Կատեգորիա: Պատմվածք (403)

Թարգմանիչ: Դորա Եսայան (18)

Տարիք: 13+

Բունինի «Տանյան» պատմվածքը սիրո և ճակատագրական հանդիպման մասին է։ Սյուժեի կենտրոնում Տանյան է՝ գյուղացի, անչափահաս և կանացիորեն զգայուն մի աղջիկ, որը որպես սպասուհի է աշխատում կալվածատիրուհի Կազակովայի մոտ։ Պատմողի՝ միջին տարիքի տղամարդու Մոսկվայից գյուղ գալը, և նրանց անսպասելի մտերմությունը վերածվում է գաղտնի, բայց ճակատագրական կապի։ Աղջկա անմեղությունն ու կենսախնդությունը խառնվում են առաջին սիրո ապրումներին, որը նա ընդունում է ոչ թե որպես դժբախտություն, այլ որպես երջանկություն ու նվիրում։
Բունինը վարպետորեն պատկերում է գյուղական պարզ իրականությունը՝ աշնանային մառախուղները, ձմեռային բուքը, դաստակերտի մռայլ աղքատությունը, որոնք հակադրվում են աղջկա հոգու ջերմությանը և տղամարդու մեջ արթնացող սիրային կրքին։ Հերոսը մի կողմից ապրում է երանության պահեր, մյուս կողմից զգում է անխուսափելի բաժանումն ու անցողիկությունը։ Պատմվածքը միաժամանակ դիպուկ արտացոլում է գյուղացի կնոջ ճակատագիրը։

Ներբեռնել տարբերակները

Գնահատել և թողնել կարծիք

Թողեք առաջին կարծիքը

Մուտք կարծիք թողնելու համար