9ժ 8ր
Ռոբուր-նվաճողը
Հեղինակ:
Ժյուլ Վեռն (13)
Ընթերցող: Նարեկ Բաղդասարյան (289)
Կատեգորիա:
Վեպ (285)
Թարգմանիչ:
Հրանուշ Դանիելյան (18)
Տարիք: 13+
«Ռոբուր-Նվաճողը» ֆրանսիցի գրող Ժյուլ Վեռնի գիտա–ֆանտաստիկ վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականին։ Մի անգամ Երկրի բոլոր բարձրություններում և դժվարամատցելի վայրերում (լեռնային բարձունքներում և բարձրահարկ շենքերի գագաթներին) հայտնվում են տարօրինակ դրոշներ։ Ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ում դրոշակներն են դրանք և ինչպես են այնտեղ հասցրել։ Պարզվում է, որ հանճարեղ հայտնագործող Ռոբուրը գաղտնի կառուցել է օդից ծանր թռչող սարք, որը նման է ուղղաթիռի։ Դրոշակների տեղադրումով նա հայտարարում է «օդային տարածքի նվաճման» սկզբի մասին։ Օդագնացների ամերիկյան ընկերությունը հերքում է Ռոբուրի սարքի գոյությունը, չի հավատում նման ավիացիայի հեռանկարներին։ Այդ ժամանակ Ռոբուրը իր «Ալբատրոս» սարքով առևանգում է ընկերության մի քանի անդամների և նրանց հետ միասին կատարում է շուրջերկրյա ճանապարհորդություն։