24ժ 41ր
Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը
Հեղինակ:
Օնորե դը Բալզակ (34)
Ընթերցող: Նարեկ Բաղդասարյան (289)
Կատեգորիա:
Վեպ (285)
Թարգմանիչ:
Լեմվել Մարության (4)
Տարիք: 16+
Օնորե դը Բալզակի մեծածավալ «Մարդկային կատակերգություն» շարքում «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը» վեպը զբաղեցնում է առանձնահատուկ տեղ։ Այս փայլուն վեպ-ֆելիետոնի գլուխները՝ լարված ինտրիգով, գրեթե դետեկտիվային սյուժեով և բազմաթիվ գործող անձանցով, տպագրվել են փարիզյան թերթերում տասը տարվա ընթացքում։
Արդյունքում ստեղծվել է Փարիզի անողոքաբար իրատեսական դիմապատկերը՝ 1830 թվականի Հուլիսյան հեղափոխությունից առաջ․ քաղաք, որտեղ փայլուն պարահանդեսները զուգորդվում են կեղտոտ, մութ և աղքատիկ փողոցների հետ, որտեղ ապրում են աշխարհիկ գեղեցկուհիներ և վաճառվող կանայք, դրամատներ և երիտասարդ հավակնոտներ, արիստոկրատներ, բանկիրներ, ոստիկաններ և դատապարտյալներ։ Այս քաղաքում ամեն ինչ վաճառքի է հանված՝ սեր ու առաքինությունը, իսկ «հասարակության էլիտայի» բարոյականությունը քիչ է տարբերվում քրեական աշխարհի բարքերից։
Վեպի քնարական գիծը կապված է գեղեցկուհի կուրտիզանուհու կերպարի ճակատագրական փոխակերպման հետ, որը սիրահարվում է հավակնոտ բանաստեղծի՝ այսպիսով նախատիպ դառնալով Ալեքսանդր Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» վեպի հիմնական թեմային։
Գլուխներ
Ներբեռնել բոլորըԳնահատել և թողնել կարծիք
Դեռ ոչ մի գիրք ինձ այսքան չէր լացեցրել: Մտքերի ինչպիսի հարստություն... Ամեն երկրորդ նախադասությունը կարելի է թևավոր մի խոսք համաել: Հիանալի ստեղծագործություն է: Պատմությունն ամբողջովին հասկանալու համար, պետք է հերթականությամբ գնալ՝ 1) Հայր Գորիո 2) Խորտակված պատրանքներ 3) Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը Շնորհակակություն Նարեկ Բաղդասարյանին աննկարագրելիորեն գեղեցիկ ընթերցանության համար:
Մուտք կարծիք թողնելու համար