14ժ 55ր
Գյուղացի Բյուտները
Հեղինակ:
Վիլհելմ Պոլենց (1)
Ընթերցող: Նարեկ Բաղդասարյան (214)
Կատեգորիա:
Վեպ (222)
Թարգմանիչ:
Սեդրակ Թառայանց (1)
Տարիք: 13+
Գերմանացի գրող Վիլհելմ Պոլենցի «Գյուղացի Բյուտները» վեպը 19-րդ դարավերջի նատուրալիզմի վառ օրինակ է։ Այն մանրակրկիտ ներկայացնում է գերմանական գյուղացիության կյանքը՝ գյուղատնտեսության կապիտալիստական արդիականացման հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական փոփոխությունների համապատկերում: Հեղինակը պատկերում է գյուղացիների առօրյան, աշխատանքն ու հարաբերությունները, նկարագրում նրանց հոգսերն ու տառապանքները՝ ընգծելով ավանդական կենսակերպի և տնտեսական նոր իրողությունների միջև բախումը։ Պոլենցը ցույց է տալիս, թե ինչպես են այս փոփոխությունները քայքայում համայնքային կապերը՝ հանգեցնելով աղքատության և օտարացման: