Նախագծային ուսումնառության կազմակերպում և կառավարում
Հեղինակ:
Աննա Նալբանդյան (1)
Անուշ Խաչատրյան (1)
Արմինե Գաբրիելյան (1)
Գայանե Ղարագյոզյան (1)
Էլյանորա Միրզոյան (1)
Կարինե Ավետիսյան (1)
Նաիրա Գրիգորյան (1)
Սոնա Վարդանյան (1)
Վարդուհի Աֆյան (1)
Կատեգորիա:
Ձեռնարկ (1)
Մանկավարժություն (1)
Տարիք: 16+
Ձեռնարկն ուղղված է ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և շահագրգիռ այլ անձանց, որոնք ցանկանում են իրենց սաների հետ արդյունավետ կազմակերպել ու կառավարել նախագծային ուսուցում/ուսումնառություն։ Ձեռնարկն ընդգրկուն ու խորությամբ նկարագրում է նախագծի քայլաշարի հերթականությամբ նախագծային ուսումնառության ու դրա հարակից թեմաները, տալիս սահմաննումներ, գործիքակազմ, ՀՀ կրթական հաստատությունների համար տեղայնացված նախագծերի օրինակներ, պաստառներ, պատկերներ, դատարկ և լրացված ձևանմուշներ, թարգմանված ուղեցույցներ, ուսումնական նախագծերի թեմաների ցանկ։ Քննարկված թեմաներն ընդգրկում են համակարգային մտածողությունը և դիզայն մտածողությունը, նախագծերի ու նախագծային ուսումնառության սահմանումները, փուլերը, սահմանափակումները, Ոսկե ստանդարտը՝ իր բոլոր բաղադրիչներով, նախագծային ուսումնառության կազմակերպման ու կառավարման սքրամ ու ավանդական մոտեցումները, ըստ փուլերի փաստաթղթավորումը, ֆինանսավորումը, արտաքին շահառուների հետ համագործակցությունը, խմբից թիմի անցումը, գնահատումը, թվային գործիքները և այլն։ Ձեռնարկը նախագծային ուսումառության սկսնակ ու արհեստավարժ իրականացնողի «ճամպրուկ» է, որտեղից նա ցանկացած պահի կարող է «հանել» իր նախընտրած գործիքն ու կիրառել այն։
Շնորհակալություն ենք հայտնում ՆՈՒԿԿ աշխատանքային թիմին՝ ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը մեր կայքում անվճար տեղադրել թույլատրելու համար։